
Անդրես Ինիեստան կարող է դառնալ Գվարդիոլայի մարզչական շտաբի անդամ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է ավարտել խաղային կարիերան և դառնալ մարզիչ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանացուն դիտարկում է՝ որպես Միկել Արտետայի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Արսենալը»: Ինչպես հաղորդում է Yahoo Sports-ը, «քաղաքայինների» ներկայացուցիչներն արդեն կոնտակտի մեջ են մտել Ինիեստայի հետ, ում հետաքրքիր է կարիերայի շարունակման այդ տարբերակը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ինիեստան կշարունակի կարիերան Ճապոնիայում: Ինիեստան կարիերայի ընթացքում հաղթել է ԱԱ-ն, Եվրոպայի 2 առաջնություն, 4 Չեմպիոնների լիգա և Իսպանիայի 8 առաջնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը