Բաժիններ՝

Արմավիրի մարզում սննդային թունավորումից կան տուժածներ (լրացված)

Մայիսի 18-ին, ժամը 12:30-ին ստացված տեղեկության համաձայն 44 քաղաքացի, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, 26 քաղաքացի դեռևս շարունակում է բուժօգնություն ստանալ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում:

***

Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից:

Ժամը 21:00-ի դրությամբ հիվանդանոց է դիմել 67 աշխատակից:

Ժամը 22:30-ի դրությամբ թունավորվածների ընդհանուր թիվը 70 է (32 կին և 38 տղամարդ):

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս