Բաժիններ՝

Դեսպան Սադոյանի և Վրաստանի ֆինանսների նախարարը կարևորել են առևտրական հարաբերությունների զարգացումը

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 16-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Բախտաձեն նշել է, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։

Նախարարը կարևորել է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031