Բաժիններ՝

«Պատմության լավագույնի կարգավիճակն իմ կյանքում ոչինչ չի փոխի». Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նշել է, որ չի մրցում Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը լինելու համար:

«Ես հետաքրքրված չեմ նրանով, որ դառնամ պատմության լավագույնը: Ես երբեք չեմ մտածում այն մասին, որ դառնամ առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորորդը: Ամեն մրցաշրջանից առաջ ես մտածում եմ այն մասին, որ աճեմ՝ որպես ֆուտբոլիստ, որ հաղթեմ բոլոր մրցաշարերը, որ ներդնեմ բոլոր ջանքերս ամեն խաղում և անեմ ամեն ինչ իմ թիմակիցներին օգնելու համար:

Պատմության լավագույնի կարգավիճակն իմ կյանքում ոչինչ չի փոխի: Ես միշտ ուզում եմ կատարելագործվել: Ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Ես խաղում եմ ոչ թե պատմության լավագույնը լինելու, այլ ամեն տարի ավելի ուժեղ լինելու համար»,- նշել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս