«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել Վերատիին և վարձակալել Մորատային
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան հանդիսանում են «Յուվենթուսի» գլխավոր տրանսֆերային նպատակները:
Թուրինցիները ցանկանում են ստորագրել թոփ-մակարդակի կիսապաշտպանի, և, ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Corriere dello Sport-ին, Վերատին, ինչպես նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, մտնում են ակումբի շորթ-լիստի մեջ:
«Յուվենթուսը» հետաքրքրված է նաև Մորատայի վերադարձով, ում լոնդոնցիները չեն վաճառի 60 մլն եվրոյից պակաս գնով: Իտալական ակումբի ղեկավարությունն օրեր շարունակ բանակցություններ է վարել իսպանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, իսպանացին պատրաստ է Իտալիա վերադառնալուն:
«Յուվենթուսը» ցանկանում է «Չելսիին» առաջարկել Մորատային վարձակալելու տարբերակ, որին կհաջորդի հետագայում նրա՝ 50 մլն եվրոյի դիմաց ձեռքբերումը, ինչն էլ կիրականացվի մի քանի փուլերով: