«Պլատոնն ընկերս է, բայց… այս ամենի մեջ ես բոլշևիզմ և ոչ իրավական գործընթացներ եմ տեսնում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը իր խմբագրականում գրում է. «Նիկոլն ընկերս է, եւ նրա թիմում բազում հարազատներ ու ընկերներ ունեմ, բայց կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս, եւ ես չեմ պատրաստվում լռել՝ անգամ եթե դրա արդյունքում ինձ հակահեղափոխական անվանեն եւ «ժողովրդի թշնամի» հռչակեն։

Ես չեմ հասկանում եւ չեմ հավանում իշխանափոխության այս մարմաջը, որը սկզբում հրաշքի էր նման եւ լավատեսության մեծ հույսեր էր ներշնչում, բայց ինչ-որ պահից մտավ անկառավարելի հուն՝ հոգեբանական ճնշումների, տեռորի ենթարկելով շատ շատերին՝ ընտրված եւ նշանակված բազում պաշտոնյաների։

Ինձ դուր չի գալիս այն հակաիրավական մթնոլորտը, որը կամաց ձեւավորվում է մեզանում՝ առողջ, գեղեցիկ գաղափարը տանելով այլասերման՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», կամ՝ «ով նախկինում իրեն լավ է զգացել, հիմա պետք է վատ զգա» սկզբունքով։

Որքան էլ ինձ համոզեն, որ «համաժողովրդական շարժումը հաղթել է», եւ Սերժ Սարգսյանի թիմն ու նրա նշանակած բոլոր կադրերը պետք է հեռանան՝ ասպարեզ բացելով հեղափոխականների եւ Նիկոլ Փաշինյանին ձայն տված ուժերի ներկայացուցիչների համար, այս ամենի մեջ ես բոլշեւիզմ եւ ոչ իրավական գործընթացներ եմ տեսնում։

Ես դեմ եմ «ժողովուրդն այդպես է ուզում» արտահայտությանը, քանզի «ժողովուրդ» տերմինն անորոշ ու ամորֆ հասկացություն է, եւ նրա կամքի արտահայտման մի եղանակ կա՝ ընտրությունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս