ՀՀԿ-ն դիրքավորվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հայտարարեց, թե արդարադատության նախարարի կարծիքը իրենց համար Սուրբ գիրք չէ, որ իրենք այն ընդունեն որպես վերջնական ճշմարտություն:

Այսպիսով, ՀՀԿ-ականները դիրքավորվում են որպես ընդդիմություն և լինելով մեծամասնություն թե՛ հանձնաժողովներում, թե՛ խորհրդարանում ընդհանրապես՝ կարող են տապալել կառավարության ցանկացած նախաձեռնություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031