Ճապոնիայում տասը մետրանոց ռոբոտ են ստեղծել
Ճապոնիայում տասը մետրանոց ռոբոտ են ստեղծել: Այդ հսկայական ռոբոտը Մոնոնոֆու գործող անձի պատճենն է «Գանդամի շարժական ասպազենքը» ճապոնական հայտնի անմիացիոն ֆիլմից:
Ռոբոտն ստեղծած ճապոնացի ինժեները պատմել է, որ այդպիսի «ընկերոջ» մասին ինքը երազել է մանկուց: Ռոբոտը կշռում է ավելի քան յոթ տոննա, իսկ դրա հասակը 8,5 մետր է:
Մոնոնոֆուի ներսում գտնվում է խցիկ, որտեղ նստում է պիլոտը, որը կառավարում է «մեխանիկական մարդու» ձեռքերն ու ոտքերը, եւ այլ մեխանիզմներ: Ռոբոտի պնեւմաթնդանոթը կարող է փափուկ գնդեր կրակել ժամում շուրջ 140 կիլոմետր սկզբնական արագությամբ: Պլանավորվում է, որ ռոբոտին վարձակալության կտան ժամանցային նպատակներով: