Բաժիններ՝

Էլվիս Փրեսլիի ժամացույցը 18 անգամ ավելի թանկ է վաճառվել նախնական գնահատումից

Երաժիշտ Էլվիս Փրեսլիին պատկանող 1960 թվականի թողարկման Omega ժամացույցը՝ զարդարված ադամանդներով, Phillips-ի աճուրդում վաճառվել է 1,812 մլն շվեյցարական ֆրանակով (1,8 մլն դոլար):

Ինչպես ասված է աճուրդային տան կայքում զետեղված նյութերում, գործարքի գումարը 18 անգամ գերազանցում   նախավաճառքային ամենաբարձր գնահատումը (100 հազար ֆրանկ):

Լոտը Omega մակնիշի ժամացույցների համար արժեքի նոր ռեկորդ է սահմանել եւ, հակառակ սպասումներին, ամենաթանկերից մեկն է դարձել աճուրդում, որը տեղի է ունեցել մայիսի 12-13-ին Ժնեւում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031