«Աշխարհի ամենաքաղաքավարի կատուն» դարձել է սոցցանցերի աստղը
Բրիտանացի Դեն Ռիչարդսոնը տեսանկարահանել է այն կատվին, որը փորձել է «բախել» բնակելի տան դուռը:
26-ամյա տղամարդը տեղական զանգվածային լրատվամիջոցներին պատմել է, որ կենդանուն նկատել է ավտոմոբիլով նրա մոտով անցնելիս: Կատուն մագլցել է դռան մոտ դրված զամբյուղի վրա, կանգնել հետին թաթերի վրա եւ ձգել դռան թակը՝ կարծես տանտերերին հայտնելով իր այցի մասին:
Տեսահոլովակն արագորեն տարածվել է Համացանցում: Facebook-ում տեսանյութը մի քանի օրում դիտել են ավելի քան 750 հազար անգամ: Օգտատերերը ծիծաղել են տեսածի վրա, մեկնաբանություններում կենդանուն նույնիսկ անվանել են «աշխարհի ամենաքաղաքավարի կատուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=r_hluXz2nHw