Բաժիններ՝

«Նողկալի է». տասնյակ հանդիսականներ են հեռացել ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերայից

Ավելի քան 100 մարդ չի կարողացել մինչեւ վերջ դիտել Լարս ֆոն Տրիերի «Տունը, որ կառուցել է Ջեքը» նոր ֆիլմը Կաննում կայացած պրեմիերային ցուցադրության ժամանակ:

Twitter-ում սեանսի գնացած հանդիսականները ֆիլմը որակում են «նողկալի», «տանջալից», «ողորմելի»՝ նշելով, որ այն «պետք չէր նկարահանել»:

«Հենց նոր հեռացա Լարս ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերայից, որովհետեւ դիտել, թե ինչպես են կրակում երեխաների վրա եւ սպանում նրանց, ո՛չ արվեստ է, ո՛չ էլ զվարճանք»,- գրել է Չառլի Անջելան: Ինչպես Twitter-ում նշել է Variety-ի մեկնաբան Ռամին Սետուդեհը, «Տունը, որ կառուցել է Ջեքը» ֆիլմը տարվա վատթարագույն ֆիլմն է եւ իր կյանքում կինոդիտման հետ կապված ամենատհաճ փորձերից մեկը:

«Դա նողկալի է»,- ասել է մի կին՝ հեռանալով դահլիճից»,- գրել է նա: Սետուդեհը նշել է, որ նրանք, ովքեր մնացել են, այնուամենայնիվ ռեժիսորին դիմավորել են օվացիայով: «Տունը, որը կառուցել է Ջեկը» ֆիլմը պատմում է 70-ական թվականներին Ամերիկայում անհավանականորեն խելացի սերիական մարդասպանի պատմությունը:

Սյուժեն կառուցվում է հինգ միջադեպերի շուրջը, որոնք ընդգրկում են նրա կյանքի 12 տարիները: Հանդիսականը պատմությունը վերապրում է Ջեկի տեսակետով, որի համար յուրաքանչյուր սպանությունն արվեստի նրբագեղ ստեղծագործություն է: Գլխավոր դերը կատարել է դերասան Մեթ Դիլոնը, որը հայտնի է «Ընդհարում» ֆիլմից:

2011 թվականին Տրիերը հայտարարվել էր Կաննի վառատոնի «անցանկալի անձ»: Նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը մասնակցում էր ստուգատեսի հիմնական ծրագրին, Տրիերն անսպասելիորեն արտահայտվել էր Ադոլֆ Հիտլերի նկատմամբ իր համակրանքի մասին:

Դա ժյուրիին չէր խանգարել կնոջ լավագույն դերի համար պարգեւը հանձնելու ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանսթին, սական բավականին փչացրել է կազմակերպիչների հարաբերությունները ֆոն Տրիերի հետ: Յոթ տարի անց Կաննը կրկին ընդունել է սկանդալային ռեժիսորին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս