Քաղաքական համաձայնություն կա` օրակարգային հարցերը հետաձգվում են

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հատարարեց, որ քաղաքական համաձայնություն կա և օրակարգային հարցերը հետաձգվում են 2 ամսով` մինչև նոր կառավարության ծրագրի հաստատումը:

Նիստում քննարկվեց միայն 1 հարց: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի, աշխատող թոշակառուների պարագայում կենսաթոշակի տարեկան վերահաշվարկի ժամանակ այլևս տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինելու, քանի որ հաշվառումն անհատական է իրականացվում:

«Սա քայլ է միտված նրան, որ առաջիկայում կենսաթոշակի վերահաշվարկան դիմումները ներկայացվեն առցանց տարբերակով»,- ասաց Ս.Սաիյանը:
Փոփոխությունն ընդունվեց միաձայն` առանց որևէ քննարկման:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031