Բաժիններ՝

Աստղագետները նախազգուշացրել են Երկրին «կորած» աստղակերպի մոտենալու մասին

Երկրին է մոտենում «կորած» 2010 WC9 աստղակերպը: Այդ մասին հայտնել է EarthSkyсо-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Northolt Branch աստղադիտարանի աշխատակիցներին:

Առաջին անգամ 2010 WC9-ը նկատել են 2010 թվականի նոյեմբերի 30-ին Արիզոնայում Կատալինյան երկնային տեսածիրի միջոցով: Աստղագետներին հաջողվել է տիեզերական օբյեկտը դիտարկել սոսկ մինչեւ դեկտեմբերի մեկը, ինչից հետո այն կորել է տեսադաշտից: Գրեթե ութ տարի անց Միացյալ Նահանգների աստղադիտարանի աշխատակիցներին վերստին հաջողվել է գրանցել 2010 WC9-ը:

Երկնային մարմնի հետ մերձեցումը տեղի կունենա մայիսի 16-ին Երեւանի ժամանակով 02:05-ին: 2010 WC9-ը կանցնի Երկրից շուրջ 203 հազար կիլոմետր հեռավորության վրա, դրա արագությունը կկազմի ժամում շուրջ 46 հազար կիլոմետր: Օբյեկտի տրամագիծը փոփոխակվում է 60 – 130 մետրի սահմաններում:

Ինչպես նշում է EarthSky -ը, 2010 WC9-ը բավականին մոտ կգտնվի Երկրին. հեռավորությունը կկազմի մեր մոլորակից մինչեւ Լուսին ընկած հեռավորության 0,53-ը: Աստղագետներն ընդգծում են, որ բախման սպառնալիք չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս