ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրությունը

ՀՀ Նախագահի 2018 թ. մայիսի 12-ի ՆՀ-311-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը։

Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Ծնվել է 1981 թ. մարտի 3, ք. Երևանում:

Կրթություն

1998-2003 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում

2003-2006 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում

2006-2010 թթ. – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, մարզաառողջարարական ֆակուլտետ, մարզիչ մանկավարժի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1997-1999 թթ. – «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. – թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. – դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում
2006-2009 թթ. – ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008-2009 թթ. – Երևան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010-2012 թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2012-2013 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-201 6թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2016-2018 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Այլ տվյալներ

Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տեսանյութեր

Լրահոս