
Յուրա Մովսիսյանը բաց է թողել «Յուրգորդեն»-ի հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը բաց է թողել «Յուրգորդեն»-ի հերթական հանդիպումը:
Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 8-րդ տուրում «Յուրգորդեն»-ը հյուրընկալել էր «Դալկուրդ»-ին: «Յուրգորդեն»-ը հաղթել է նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը թիմի հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների նստարանին:
3 տարվա դադարից հետո Յուրա Մովսիսյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ: