
Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մարիտիմու»-ին «Սպորտինգ»-ի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մարիտիմու»-ին:
Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում «Մարիտիմու»-ն մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Հանդիպումն ավարտեվց 2:1 հաշվով հօգուտ «Մարիտիմու»-ի: Գևորգ Ղազարյանի 92-րդ րոպեին խփած գոլը հաղթական էր «Մարիտիմու»-ի համար:
«Մարիտիմու»-ն 47 միավորով մրցաշարն ավարտեց 7-րդ տեղում, իսկ «Սպորտինգ»-ը այս պարտության պատճառով զբաղեցրեց 3-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի փոխարեն կմասնակցի Եվրոպայի լիգային: