![](/banners/BeFunky-design.jpg)
Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/933289.jpg)
Մայիսի 12-ին կայացել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթը: Նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:
7-մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ: