Բառեր, որոնք նվազեցնում են Ձեր նշանակությունը
Cluber-ը ներկայացնում է բառեր և արտահայտություններ, որոնք կիրառելուց առաջ արժե մի փոքր մտածել:
1. «Կարելի՞ է»
Այս բառը հղում է մանկությանը, երբ երեխաներն ինչ-որ բանի թույլտվություն են հարցնում ծնողներից:
2. «Ոչ մի դեպքում»
Այս արտահայտությունն արժեզրկում է դիմացինի խնդրանքը:
3. «Ես Ձեզ չե՞մ խանգարի»
Այս արտահայտությունը կիրառելով՝ մարդը փորձում է ընդգծել դիմացինի կարևորությունը: Բայց սեփական կարևորությունը նվազեցնելով՝ Դուք հազիվ թե հաջողության հասնեք:
4. «Առողջություն»
Երբ Ձեր կողքին նստած մարդը փռշտում է, Դուք սովորաբար նրան առողջություն եք մաղթում և այդպիսով անհարմար իրավիճակ եք ստեղծում՝ հասկացնելով նրան, որ նկատել եք վերջինիս փռշտոցը:
5. «Ինձ շատ դուր եկավ»
Կարող է տպավորություն ստեղծվել, որ Ձեզ հիացնելը չափազանց հեշտ է: Փոխարենը՝ կարող եք ասել՝ «Ես հաճելիորեն զարմացած եմ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը