Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա սուպերհերոս

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Graphic India-ի հետ համագործակցության մասին:

Ընկերությունը, որ VMS Communications-ի հետ զբաղվում է մուլտֆիլմերի և կոմիքսների արտադրությամբ, թողարկում է նոր նախագիծ՝ «Striker Force 7» անվամբ, որտեղ պորտուգալացի ֆոտբոլիստը կդառնա սուպերհերոս:

«Ես միշտ եղել եմ սուպերհերոսների երկրպագու և շատ ուրախ եմ նոր անիմացիայում մասնակցելու համար: Ես կարծում եմ, որ այնպես, ինչպես ֆուտբոլն է միավորում տարբեր մարդկանց ու մշակույթները, այնպես էլ դա անում են անիմացիոն կերպարներն ու հերոսները:

Այդ իսկ պատճառով, ես ցանկանում եմ այս նախագծի շրջանակներում միավորել երկու կողմեր՝ ֆուտբոլն ու սուպերհերոսներին: Ես կկիսվեմ դրանով երկրպագուների հետ»,- հայտարարել է Ռոնալդուն:

«Կրիշտիանու Ռոնալդուն իր նվիրվածությամբ, նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և աչքի ընկող խաղով ոգևորում է շատերին ամբողջ աշխարհում: Նա իրոք մեր սերնդի սուպերհերոսն է»,- նշել է Graphic India-ի տնօրեն Շարադ Դևարաջան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս