Բաժիններ՝

Արսեն Ջուլֆալակյանը ևս մեկ հնարավորություն կստանա

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կրկին հնարավորություն կստանա ցուցադրելու իր վարպետությունը:

Լլրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, ով լուրջ պատրաստվում է: Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի թե անցած տարի, թե այս տարի: Կարապետ Չալյանի Եվրոպայի առաջնությունում սայթաքումներից հետո մենք պետք է մտածենք, որ այդ քաշային կարգում մեզ լուրջ մրցակցություն է պետք: Փոփոխություններ կլինեն բոլոր քաշային կարգերում, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի»,-ասաց մարզիչը:

Ըմբշամարտի Հայաստանի 2018 թվականի առաջնության եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին: Նա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին գերազանցել էր նաև Կիևի միջազգային մրցաշարում: Հենց այդ պատճառով էր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում Չալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031