Բաժիններ՝

«Ես երջանիկ եմ «Լիվերպուլում», սա ընդամենն իմ առաջին մրցաշրջանն է». Սալահ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը խոստովանել է, որ երջանիկ է «Լիվերպուլում» և չի պլանավորում հեռանալ ակումբից:

«Ես շատ երջանիկ եմ «Լիվերպուլում», ինձ ամեն ինչ դուր է գալիս: Մեզ մնացել է 2 շատ կարևոր խաղ մրցաշրջանում. Կիրակի՝ «Բրայթոնի» հետ, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Իհարկե, ես ապագայի հավակնություններ ունեմ «Լիվերպուլի» հետ: Մենք գերազանց մրցաշրջան ենք անցկացնում, հիմա առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, ինչից բոլորը լարված են: Սա միայն սկիզբն է: Սա ընդամենն իմ առաջին մրցաշրջանն է այս ակումբում»,- Սալահին է մեջբերում Liverpool Echo-ն:

«Լիվերպուլը» և «Ռեալը» կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում մայիսի 26-ին, Կիևում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031