
«Բարսելոնան» կվաճառի Սուարեսին, որպեսզի գնի Գրիզմանին

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Բարսելոնան» կվաճառի Լուիս Սուարեսին այն դեպքում, եթե Անտուան Գրիզմանը միանա ակումբին:
«Լիվերպուլի» նախկին խաղացողը նոր ակումբ փնտրելու թույլտվություն կստանա, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Համաձայն Գրիզմանի նոր պայմանագրի մի կետի՝ հուլիսի 1-ին ֆրանսիացու հրաժարագինը 200 մլն եվրոյից կկրճատվի 100 մլն եվրո, բայց կատալոնացիները, միևնույն է, հետաքրքրված են տրանսֆերային եկամուտները և ծախսերը բալանսավորելու հարցում:
Ավելի վաղ Սուարեսն ասել էր, որ ուրախ կլինի Գրիզմանի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար: Ուրուգվայցին «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, 82 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրած 31 խաղերում Լուիսը դարձել է 24 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը