
«Հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» կհավակնի հաղթանակի ԱՊԼ-ում». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ լոնդոնյան ակումբը կպայքարի հաղթանակի համար ԱՊԼ-ում 2018-19թթ. մրցաշրջանում:
«Ես վստահ եմ, որ «Արսենալը» հաջորդ մրցաշրջանում կլինի հաղթանակի հավակնորդներից մեկն ԱՊԼ-ում: Ակումբն ունի որակ և բացառիկ թիմային ոգի: «Արսենալը» կարող է պայքարել տիտղոսի համար, եթե լավ հանդես գա արտագնա խաղերում: Ես վստահ եմ դրանում, որովհետև հաջորդ մրցաշրջանում այս թիմին ինչ-որ յուրահատուկ բան է սպասվում»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը