
«Ռոնալդուի հետ Պորտուգալիայի համար ոչ մի անհնարին բան չկա ԱԱ-2018-ում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է ԱԱ-2018-ին ֆուտբոլային հավաքականների առաջատար խաղացողների ելույթների վերաբերյալ սպասումներով:
«Պորտուգալիան հետաքրքիր կազմ ունի: Առանց Կրիշտիանուի նրանք չեն կարող հաջողության հասնել: Բայց նրա հետ հավաքականի համար ոչ մի անհնարին բան չկա: Նույնը վերաբերում է նաև Արգենտինային: Առանց Մեսսիի նրանք չեն կարող հավակնել ոչ մի բանի: Նրա հետ Արգենտինան ֆավորիտներից մեկն է:
Ինձ դուր է գալիս Բրազիլիայի հավաքականը: Հիմա նրանց մոտ գոյություն ունի տաղանդի և ֆիզիկական և տակտիկական պատրաստվածության համադրություն: Ինչ վերաբերում է եվրոպական թիմերին, ես կառանձնացնեի իսպանացիներին: Նրանք ավելի լավ վիճակում են, քան մյուս եվրոպական հավաքականները»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում ESPN US-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը