Բաժիններ՝

Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Մրցույթից հետո եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Դանիայի, Սլովենիայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 8-ին, եզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Այս երկրների մասնակիցներին եզրափակիչում կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը, ով «Քամի» երգով հանդես էր եկել առաջին կիսաեզրափակիչում, դուրս է մնացել պայքարից:

Մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031