CashBack` Կոնվերս Բանկից

«Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան: Դրա շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին է առաջարկում կատարել գնումներ Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում»,-ասաց Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, 2014- 2018թթ Կոնվերս Բանկը՝ CashBack ակցիաների շրջանակներում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031