
«Ո՛չ ես, ո՛չ ակումբը չենք ուզում, որ Պոգբան հեռանա». Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ իր կարծիքով:
«Ես կարծում եմ, որ նա այստեղ կլինի մյուս մրցաշրջանում: Դա իմ զգացումն է: Հավաստիացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ ակումբը չենք ուզում, որ Պոգբան հեռանա:
Նույն կերպ, Պոգբան և իր գործակալը չեն հայտնել հեռանալու ցանկություն: Մենք այլ ակումբներից ևս չենք ստացել նրան գնելու առաջարկներ:
Այս պահի դրությամբ, նա մնում է»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան