
Apple-ը հրաժարվեց Իռլանդիայում դատա-կենտրոնի կառուցման գաղափարից. RTE

Apple ընկերությունը որոշել է հրաժարվել Աթենրիում (Գոլուեյի կոմսություն, Իռլանդիա) տեղեկատվության պահման խոշոր կենտրոնի կառուցման պլաններից: Այս մասին հայտնել է RTE ազգային հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ որոշման պատճառ է դարձել երկրի տարածքում շինարարությանը հավանություն տալու հետ կապված երկարատեւ ձգձգումը: Ընկերությունն իր պլանների մասին հայտարարել էր տակավին 2015 թվականի սկզբին, սակայն բախվել էր այն երկյուղների հետ կապված հայցերի, թե 116 հազար քառակուսի մետր մակերեսով օբյեկտը վնաս կասցնի բնապահպանությանը: Դատա-կենտրոնի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվել է 850 միլիոն եվրո, այն պետք է ապահովեր 300 աշխատատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: