Պարզ է՝ ինչու է Փաշինյանն առաջարկել պաշտոններից ազատել Գասպարյանին ու Կուտոյանին. Ալեն Սիմոնյան

Բոլորին էլ պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու առաջարկություն ներկայացրել նախագահին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում շեշտեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով կոնկրետացնել դրդապատճառները:

«Ազատության» հարցին, թե Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակումները խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքո՞ւմ են տեղի ունենալու, թե՞՝ ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ուժային կառույցների հետ կապված նշանակումները պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջարկված անձանց շրջանակում և վարչապետի որոշմամբ, որովհետև ուժային կառույցները չեն հանդիսանում կառավարության անդամ, նրանք վարչապետին են ենթարկվում:

«Հետևաբար քաղաքական գործընկերների և այսպես կոչված համաձայնության կառավարության շրջանակներում այդ պաշտոնների քննարկման մասին խոսք չի եղել»,- ասաց Սիմոնյանը։

Թե ո՞ւմ վարչապետ Փաշինյանը կառաջարկի նշանակել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում, ովքեր նաև ընդունելի կլինեն հանրության կողմից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամն «Ազատությանն» ասաց, թե Ազգային անվտանգության մարմիններում ծառայության և Ոստիկանությունում ծառայության մասին օրենքները հստակ սահմանում են այն չափանիշները, որով որ պետք է ընտրություն կատարվի, տվյալ դեպքում՝ թեկնածուն առնվազն գնդապետի կոչում պետք է ունենա, կամ վերջին երեք տարվա ընթացքում այդ համակարգում աշխատանքային փորձ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս