Բաժիններ՝

Այրիների մոտ առաջին կես տարում մահվան վտանգն ավելի մեծ է

Այրիացած մարդիկ սիրելի մարդու կորստից հետո կես տարվա ընթացքում գտնվում են սրտի հիվանդություններից մահվան վտանգի գոտում: Դա պարզել են ամերիկացի հետազոտողները: Դիտարկումների արդյունքները հրապարակված են Հոգենյարդաէնդոկրինոլոգների միջազգային ասոցիացիայի Psychoneuroendocrinology պաշտոնական հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել է 65 մարդ, որոնցից 32-ը դրա անցկացումից ոչ շատ առաջ այրիացել են: Մնացած 33 մասնակիցները եղել են հսկիչ խմբում: Արդյունքում՝ առաջին խմբի մարդկանց մոտ յոթ տոկոսով բարձր է եղել ուռուցքի նեկրոզի գործոնի սպիտակուցի մակարդակը եւ հինգ տոկոսով՝ ինտերլեյկին-6-ի մակարդակը: Արյան մեջ այդ մեդիատորների պարունակության ավելացումը վկայում է բորբոքման սուր փուլի մասին:

Բացի դրանից, առաջին խմբում նաեւ նկատվել է սրտի ռիթմի նվազեցված տարբերակայնություն: Այդ բոլոր գործոնները, ընդգծում են գիտնականները, վկայում են սիրտ-անոթային հիվանդությունների եւ հետագայում մահացու վախճանի մեծ վտանգը:

«Ծանր կորստից հետո առաջին կես տարում այրի կնոջ կամ այրի տղամարդու մոտ 41 տոկոսով բարձր է մահվան վտանգը: Այդ թիվը 53 տոկոսով կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ»,- նշել է Ռայսի համալսարանի ավագ դասախոս Քրիս Ֆագունդեսը:

Գիտական աշխատանքին մասնակցել են Ռայսի համալսարանի, Փենսիլվանիայի նահանգի համալսարանի, Վանդերբիլտի համալսարանի, Օհայոյի նահանգի համալսարանի, ինչպես նաեւ Մ.Դ. Անդերսոնի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասնագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս