Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը քննարկել են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Եվրոպական Միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:

«Զրուցակիցները վերահաստատել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, անձամբ հանդիպելու հույս են հայտնել: ԵՄ բարձր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները, արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Եվրոպական Միության առաջնահերթություններից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031