Բաժիններ՝

«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրակացնելու հնարավորություն: Կեցցե, հայ ժողովուրդը»,-գրել է Մխիթարյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031