«Ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին». Վարդան Օսկանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և մեր ժողովրդին՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ բացելու կապակցությամբ։ Ծանր աշխատանքն իհարկե նոր է սկսվելու, և ես կարծում եմ, որ բոլորս՝ քաղաքական ուժերը, ներառյալ ընդդիմությունն իր մասով, անհատները, ժողովուրդը, պետք է մեր նպաստը բերենք, որ նոր իշխանությունը հաջողության հասնի։

Սա մեր նոր սերնդի, երիտասարդության կամարտահայտությունն է, և մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ այս սերունդը հիասթափվի։ Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի նախկին ԱԳ նախարար

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031