Իսպանիայում ընտրել են ամենագեղեցիկ տղամարդուն
Իսպանիայի Լոս-Ռեալեխոս քաղաքում (Տեներիֆե կղզի, Կանարյան կղզիներ) տեղի է ունեցել Միստր Իսպանիա-2018 մրցույթը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքապետարանում:
Ամենեգեղեցիկ տղամարդ է ճանաչվել Վալյադոլիդայից սերված Խեսուս Կոլյադոն: Երկրի ամենագեղեցիկ տղամարդու կոչման համար պայքարում էին 52 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Իսպանիայի բոլոր նահանգներն ու Սեուտու եւ Մելիլյու երկու ինքնավար քաղաքները: Կոլյադոյի հաղթանակն անակնկալ է դարձել. նա Վալյադոլիդեի տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն հաղթողը չի կարողացել մասնակցել Տեներիֆեում կայացած եզրափակիչին: 25-ամյա Խեսուս Կոլյադոն ստացել է տարրական դասարաններում անգլերենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտություն, իսկ ապագայում նա պատրաստվում է դառնալ ոստիկան:
«Համակրանքների միստր» կոչմանը, որին մրցույթի մասնակիցներն իրենք են ընտրում, արժանացել է Սամորայից սերված Ալվարո Գիխարոն: Մրցույթների շրջանակներում մասնակիցները կեցվածք են ընդունել ազգային տարազներով, լողազգեստներով եւ դասական կոստյումներով, նաեւ պատասխանել են հաղորդավարների հարցերին: Միստր Իսպանիա մրցույթը երկրում անցկացվում է 2013 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: