
Ջորջ Հարիսոնի առաջին էլեկտրակիթառն աճուրդի են հանել 300 հազար դոլարով. Daily Mail

The Beatles լեգենդար խմբից բրիտանացի ռոք-երաժիշտ Ջորջ Հարիսոնի առաջին էեկտրակիթառը ԱՄՆ-ի Julien՚s Auctions-ում աճուրդի են դրել 200-ից մինչեւ 300 հազար դոլարով:
Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը: Ըստ աճուրդավարների տվյալների՝ Հարիսոնը Hoffner Club 40 լարային գործիքը որպես առաջատար կիթառահար նվագել է The Quarrymen խմբում: Այնուհետեւ 1965 թվականին Հարիսոնն այն նվիրել է երաժշտական փառատոններից մեկի կազմակերպիչներին. եւ գործիքը հանձնվել է գերմանական փոփ-խմբի անդամին, որը մահացել է 2017 թվականին:
Նրա այրին կիթառը դրել է աճուրդի: Երեք տարի առաջ Հարիսոնի էլեկտրակիթառներից մեկը Julien՚s Auctions-ի աճուրդում վաճառվել է 490 հազար դոլարով: 2014 թվականին Հարիսոնի եւս մեկ գործիք՝ Rickenbacker-ը, նույն այդ աճուրդում վաճառվել է 657 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: