
Լիսաբոնում մեկնարկեց «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչը. Սևակ Խանաղյանը 16 համարի ներքո է. ՈՒՂԻՂ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը «Քամի» երգով հանդես կգա 16 համարի ներքո:
Մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:
Սևակն իր ելույթի ընթացքում կարծես շրջապատված է հետաքրքիր սյուներով, որոնք, նրա խոսքով, խորհրդանշում են անվերջությունը և տաք հուշերի շրջապտույտը:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:
«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:
63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ: