Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան,

շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացվում, սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձություն է մեր ժողովրդի եւ պետության կյանքում և շատ կարևոր հանգրվան է՝ մեր երկրում ժողովրդավարության կայացման ճանապարհին:

Ձեր հանդեպ հայ ժողովրդի ցուցաբերած բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող է ծառայեցվել Հայաստանի առջեւ ծառացած օրհասական ու կենսական խնդիրների լուծմանը:

Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք ի շահ մեր երկրի բարօրության: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները: Ձեզ մաղթում եմ ուժ եւ եռանդ՝ այդ դժվար եւ պատվաբեր պարտականությունները կատարելիս»:

Կամչատկայի հայ համայնքի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031