
Բակո Սահակյանն ու Արթուր Ջավադյանը բանկային ոլորտի հարցեր են քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: