Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մեծ գումար վճարել «Լացիոյի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տրանսֆերային ռումբ է պատրաստում 2018թ. ամռան համար: Վերջին շաբաթներում Յուրահատուկը ակտիվ բանակցություններ է վարում «Լացիոյի» հետ կիսապաշտպան Սերգեյ Մալինկովիչ-Սավիչի վերաբերյալ, և կողմերը հասել են համաձայնության:

Տրանսֆերը մանկունյանցիների համար կարժենա 90 մլն եվրո: Ինչպես հաղորդում է The Sun-ը, սկզբում «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկացել 23-ամյա սերբի համար վճարել նման գումար, բայց «Լացիոն» չի նահանջել:

Եթե գործարքը տեղի չունենա, ապա Սերգեյը կդառնա ամենաթանկ ֆուտբոլիստը Պոլ Պոգբայից հետո (106 մլն): Մալինկովիչ-Սավիչը խփել է 13 գոլ և կատարել է 9 փոխանցում անցկացրած 45 պաշտոնական խաղերում:

Կիսապաշտպանի գործակալ Մատեա Կեժմանը խաղացել է «Չելսիում» Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031