Մաուրիցիո Սարին զայրացած է «Նապոլիի» նախագահի քննադատությունից և կհեռանա ակումբից
Նեապոլիտանական հրաշքն ավարտվում է: «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսի և գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջև լարվածությունը հասել է սահմանին:
59-ամյա իտալացին զայրացած է վերջերս իր հասցեին արված քննադատությունից: Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, հիմա Սարին հաստատապես մտադիր է հեռանալ «Նապոլիից» արդեն ամռանը, չնայած երկամյա պայմանագրի առկայությանը:
Մաուրիցիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Տոտենհեմը», «Մոնակոն» և Դորտմունդի «Բորուսիան»: «Չելսին» պատրաստ է առաջարկել Սարիի դիմաց Անտոնիո Կոնտեին:
«Նապոլին» Սերիա Ա-ի առաջատարն էր մրցաշրջանի մեծ մասում, սակայն 36-րդ տուրից առաջ «Յուվենթուսից» արդեն հետ է 6 միավորով: Դի Լաուրենտիսը մեղադրել է Սարիին նրանում, որ կազմի ռոտացիայի բացակայությունը ֆինիշից առաջ հանգեցրեց թույլ արդյունքների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը