
«Մանչեսթեր Յունայթեդը» Մարսիալի դիմաց ուզում է Վիլիանին և 40 մլն ֆունտ

«Կարմիր սատանաները» բավականին բարձր են գնահատում իրենց հարձակվող Անթոնի Մարսիալին:
Ընթացիկ մրցաշրջանը Մարսիալի համար ամենահաջողը չէ: Երիտասարդ հարձակվողը չունի մշտական տեղ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում և այդ պատճառով մտածում է «Օլդ Թրաֆֆորդից» հեռանալու մասին:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Անթոնիի նկատմամբ գլխավոր հավակնորդը հանդիսանում է «Չելսին», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» բավականին թանկ է գնահատում իր խաղացողին: Ըստ աղբյուրի տեղեկության՝ Մարսիալի տեղափոխության համար «Սատանաները» 40 մլն ֆունտից բացի՝ պահանջում են նաև «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում Մարսիալը դարձել է 9 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը