Բաժիններ՝

Ազատ ոճային ըմբիշները տապալվեցին Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադարձել Եվրոպայի առաջնությունից:

Ռուսաստանի Դաշնության Կասպիյսկ քաղաքում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել: Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ) Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), Շամիր Աթյան (92 կգ), Գեորգի Կետոև (97 կգ) կազմով: Հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն (125 կգ) առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականն առաջնությունում նվաճել է 3 մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031