Բաժիններ՝

Աղջիկներին առաջարկել են «մերկ» ջինսերը համալրել «կիսամերկ» պիջակով

Unravel Project իտալական մակնիշի հիմնադիր դիզայներ Բեն Տավերնիտին վաճառքի է հանել վերնահագուստի նոր մոդել՝ կանանց դասական պիջակի կեսը: Այդ մասին հայտնել է Metro-ն:

Բրենդի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, մեկ թեւք ունեցող սեւ անհամաչափ ժակետը պատրաստված է մետաքսից եւ բամբակից:

Սոցցանցերի օգտատերերը հավանություն չեն տվել իտալացի մոդելագործի դիզայնին: «Ես ավելի լավ է հիվանդանամ լեյկեմիայով»,- գրել են նրանք Twitter-ում: Մյուսները հանձնարարել են պիջակը կրել «մերկ ջինսերի» հետ, որոնք վերջերս առաջարկվել են Carmar ամերիկյան բրենդի կողմից:

Carmar հագուստի ամերիկյան բրենդ-արտադրողը ներկայացրել է Extreme cut out jeans ջինսերը («Էքստրեմալ կտրվածքներով ջինսեր»): Ջինսերը կրելիս ոտքերը մնում են ամբողջովին մերկ, քանի որ անդրավարտիքի առջեւի եւ հետեւի երեսները բացակայում են:

Դիզայներները թողել են միայն շալվարների վերեւի մասը՝ գոտիով, կոճակներով, կայծակ ճարմանդով ու գրպաններով, ինչպես նաեւ անդրադարտիքի ուրվագծերը՝ կողքի կարերը եւ հյուսվածքի բարակ գործվածքները՝ ծնկների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս