Աղջիկները «մերկ» ջինսեր են հագնելու
Carmar հագուստի ամերիկյան բրենտ-արտադրողը ներկայացրել է Extreme cut out jeans ջինսերը («էքստրեմալ կտրվածքներով ջինսեր»): Այդ մասին հայտնել է Metro-ն:
Ջինսերը կրելիս ոտքերը մնում են ամբողջովին մերկ, քանի որ անդրավարտիքի առջեւի եւ հետեւի երեսները բացակայում են: Դիզայներները թողել են միայն շալվարների վերեւի մասը՝ գոտիով, կոճակներով, կայծակ ճարմանդով ու գրպաններով, ինչպես նաեւ անդրադարտիքի ուրվագծերը՝ կողքի կարերը եւ հյուսվածքի բարակ գործվածքները՝ ծնկների վրա:
Carmar-ի պաշտոնական կայքում ասվում է, որ ջինսերը պատրաստվել են Լոս Անջելեսում՝ 100-տոկոսանոց բամբակից: Արտադրանքը հասանելի է 168 դոլար գնով:
Would you wear these extreme cut out jeans? VOTE HERE! https://t.co/iucJsRHzz8 pic.twitter.com/2VjkBBrWPr
— Perez Hilton (@PerezHilton) May 3, 2018



