Բաժիններ՝

Իտալիայում կատուն իր տիրուհուց ժառանգություն է ստացել 1,5 մլն եվրո

Պիլու անունով սեւ-սպիտակ կատուն իր տիրուհուց ժառանգություն է ստացել 1,5 մլն եվրո: Այդ մասին հայտնել է Corriere della Sera թերթի Վերոնայի հավելվածը: Կենդանու տիրուհուն կոչում էին Չեչիլյա Աննա. նա ամբողջ կյանքում աշխատել է Իտալիայի նախարարների խորհրդի վարչակազմում:

Աննան մահացել է 88 տարեկան հասակում: Կինը ժառանգներ չուներ եւ մահվանից ոչ շատ առաջ նա կտակ է կազմել հօգուտ կատվի: «Ես սթափ դատողությամբ եւ կատարյալ առողջ վիճակում հայտարարում եմ, որ ցանկանում եմ իմ կարողությունը թողնել Պիլու անունով կատվին»,-գրել է նա: Կարողության տնօրինողը դարձել է Անվանդատուների հիմնադրամի ներկայացուցիչը, որի օգնությանը դիմելէր կտակարարը:

Նրա պարտականությունների մեջ մտնում է միջոցների օգտագործման հսկողությունը եւ կենդանու կյանքի պատշաճ մակարդակն ապահովելը: Պիլուի մահվանից հետո մնացած փողերը, Չեչիլյա Աննայի վերջին կամքի համաձայն, կանցնեն կենդանիների պահպանության կազմակերպություններից մեկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս