
Չինական ակումբը Անդրես Ինիեստային 3 տարվա համար առաջարկել է 81 մլն եվրո

Աշխատավարձի չափով կատալոնացին կանցնի Կրիշտիանու Ռոնալդուից:
«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան մոտ է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը դառնալուն: 33-ամյա կիսապաշտպանն իր նկատմամբ հավակնություններ ունեցող չինական ակումբներից ներկայացրել է իր ազդեցիկ պահանջներն աշխատավարձի չափի վերաբերյալ, և «Չունցին Լիֆանը» պատրաստ է բավարարել նրա պահանջները:
Ինչպես հաղորդում է El Mundo-ն, կատալոնացին կստանա եռամյա պայմանագիր՝ տարեկան 27 մլն եվրո աշխատավարձով: Դրա հետ մեկտեղ, «Չունցին Լիֆանը» կպատվիրի 36 մլն եվրոյի գինի Անդրես Ինիեստայի ընկերությունից: Ինիեստան ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում» և կատալոնացիների հետ նվաճել է 33 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը