Ինչպես պահպանել տվյալները. Գաղտնաբառերի 10 լավագույն մենեջերները
Շատ է խոսվում այն մասին, որ գաղտնաբառերը պետք է լինեն բարդ և շատ տարբեր: Բայց սրա հետ զուգահեռ պետք է օգտվել նաև գաղնաբառերի մենեջերներից, որոնց օգտագործման դեպքում ձեր անձնական տվյալները կլինեն ապահով:
Վերլուծաբանները նշում են, որ ամենաբարդ գաղտնաբառն էլ կարող է հեշտ գուշակվել, այնպես որ, գաղտնաբառեր ընտրելիս դիմեք փոքրիկ խորամանկությունների: Անգամ, եթե Ձեր գաղտնաբառը չկա ցանկում, միևնույն է, երկար մտածեք ապահով գաղտնաբառ ընտրելու համար:
Ամեն տարի ներկայացվում են ամենատարածված և վտանգավոր գաղնաբառերը: «123456» գաղտաբառը միշտ համարվում է ամենատարածվածը: Միլիոնավոր օգտատերեր չեն կարողանում հասկանալ, որ նման գաղտնաբառը շատ վտանգավոր է:
Ցանկում կան նաև բարդ կոմբինացիաներ, որոնք, սակայն, ևս շատ տարածված են: Հետաքրքիր են, օրինակ, «18atcskd2w» կամ «3rjs1la7qe» տարբերակները: Այս գաղտնաբառերը շատ տարածված են բոթերի շնորհիվ: Նման գաղտնաբառերը շատ են օգտագործվում սպամ տարածող հղումներում:
Ամենատարածված և վտանգավոր 10 գաղտնաբառերն են՝
• 123456
• password
• 12345678
• qwerty
• 12345
• 123456789
• letmein
• 1234567
• football
• iloveyou
Ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ
1. Երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր:
2. Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր:
3. Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը:
4. Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:
Ներկայացնում ենք նաև գաղնաբառերի 10 լավագույն մենեջերները, որոնք կպահպանեն ձեր անձնական տվյալները:
1. LastPass
Հարթակներ – Web, Android, iOS, macOS, Windows
2. Dashlane
Հարթակներ – Web, Android, iOS, macOS, Windows
3. 1Password
Հարթակներ – Android, iOS, macOS, Window
4. RoboForm
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows, Linux
5. KeePass
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows, Linux
6. Sticky Password
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows
7. oneSafe
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows
8. SafeInCloud
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows
9. Splikity
Հարթակներ – Android, iOS, Web
10. Enpass
Հարթակներ – Android, iOS, macOS, Windows.
Սիրարփի Աղաբաբյան