Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա կալանք դնելու որոշումը
Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու գործով մեղադրվող «Ռոսգոստռախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին պատկանող ընկերությունների հաշիվների վրա կալանք դնելու որոշումը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բասմանի դատարանն ապրիլի 19-ին իրականում կալանք է դրել Խաչատուրովի գործով»,- ասել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունովա Ցարեվան՝ պատասխանելով հարցին, արդյոք դատարանը կալանք է դրել գործարար Սերգեյ Խաչատուրովի գումարների և արժեթղթերի վրա: Միաժամանակ, Ցարեվան չի հստակեցրել կալանքի դրված միջոցների չափը: