Բաժիններ՝

Բասկերի ԷՏԱ կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը

Բասկերի անջատողական էՏԱ կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Իսպանիայից ու Ֆրանսիայից բասկերի երկրի անկախացման համար, հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, պաշտոնապես տարածած հայտարարությամբ ձախակողմյան ծայրահեղական շարժումը նշել էր, որ 60 տարի առաջ խմբավորումը զինված պայքար էր սկսել, քանի որ բասկերի երկիրը «կեղեքվում էր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ռեժիմի ճիրանների տակ», սակայն անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, և հիմա իրենք մտադիր են պայքարը շարունակել խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով:

«Բասկերը կան և պատրաստ են իրենց ձեռքը վերցնել իրենց ճակատագիրը»,- ասված է խմբավորման ուղերձում: Ավելի վաղ ծայրահեղական կազմակերպությունը ներողություն էր խնդրել 1960-ականներին տեղի ունեցած զինված հարձակումների զոհ դարձած հարյուրավոր մարդկանց հարազատներից, անցած տարի էլ պաշտոնապես Իսպանիայի իշխանություններին է հանձնել իր տրամադրության տակ եղած զենքն ու զինամթերքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031