
«Բավարիան» պլանավորում է ձեռք բերել Քեյնին՝ Լևանդովսկուն փոխարինելու համար

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Ենթադրվում է, որ 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կդառնա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողը, ով կարող է հեռանալ մյունխենյան ակումբից և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բավարիան» նախնական բանակցություններ է վարել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ՝ գերմանական ակումբի ղեկավար ամռանը նշանակվելու վերաբերյալ և հույս ունի, որ Քեյնը նույնպես կարող է տեղափոխվել Մյունխեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» հրաժարվել է Քեյնին ձեռք բերելու մտքից՝ չափազանց բարձր գնի պատճառով, որը պահանջել է լոնդոնյան ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը